Նորություններ

Սարսափելի պայմաններում պահվող արջը քաղաքացու մոտ է հայտնվել ՊՆ-ից

Օրերս Արարատի մարզի Արտաշատ քաղաքում պահվող կարմիրգրքյան գորշ արջը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, ինչպես նաև Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) աջակցությամբ տեղափոխվեց Ուրցաձորում գտնվող փրկարար կենտրոն:

Կենդանին 5 տարի շարունակ պահվել է նույն վանդակում՝ սարսափելի պայմաններում: Արջի «խնամակալ» հանդիսացող քաղաքացին նշեց, որ կենդանին մոտ 9-10 տարեկան է, իրենց մոտ է հայտնվել մոտ 5 տարի առաջ՝ Պաշտպանության նախարարությունից: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց քաղաքացին՝ այն ժամանակ արջին ՊՆ-ից բերել են «բնապահպանները»: Այս մասին մանրամասն տեղեկություններ քաղաքացին չցանկացավ տրամադրել:

Econews.am

Back to top button