ՆորություններՔո ձայնը

Ինչու՞ են Հարությունյանները հենց հիմա հրաժարական տալիս ու ինչո՞ւ նախկինում չէին տալիս

«Իմ քայլ»-ից պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Կներեք, եթե գրառումս «թրենդի մեջ չլինի»։ Նկատեցի, որ բազում հաղթանակած ստասուսներ են գրվում Հարությունյանների ընտանիքի երկու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների մասով․․․
Ընդհուպ, մինչև անցումային արդարադատությունից վախեցան և այլն։ Ասեմ, որ նման կարծիքը բնավ չեմ կիսում ու ընդհանրապես դիմացինին թերագնահատելը ու սեփական ուժը գերագնահատելը սխալ եմ համարում, ըստ այդմ պետք է մտածենք՝ ինչու՞  հրաժարական տվեցին այս բարձրաստիճան պաշտոնյաները։ Կարող է դա ՀՀԿ-ի նիստում ձեռք բերված համաձայնությունով պայմանավորված ռազմավարական քայլ է։ Հնարավոր է, որ ավելորդ ծանրացնում եմ, բայց ես որպես շախմատ խաղացող ու տնտեսագետ, միշտ փորձում եմ դիմացինի քայլում ռացիոնալություն ու ռազմավարություն տեսնել։

Հ․Գ․ Մտնում ենք դժվարին փուլ ու շատ կուզեմ, որ հասարակությունը, ոչ թե ուրախանա ու ավելորդ էյֆորիայի մեջ ընկնի (ինչը բթացնում է մեր զգոնությունը), որ բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տալիս, այլ մտածի թե ինչու  են հիմա տալիս ու ինչու նախկինում չէին տալիս»։

 

Ավելին
Back to top button
Close