ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Քոչարյանի կողմից կար հեղաշրջման վտանգ, որը կասեցվեց

«Կար ռևանշիստական փորձի վտանգ, պուտչի վտանգ, որն արդեն կասեցվեց»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ամփոփելով ներքաղաքական վերջին իրադարձությունները՝ նման գնահատական հնչեցրեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:

«Սա պուտչ էր, հակահեղափոխություն չէր: Իսկ հակահեղափոխությունը մեզ սպառնում է այսօրվա կառավարող ուժի վերասերումից, եթե «Իմ քայլ»-ականները այլասերվեն, այսինքն դառնան կոռուպցիոներ և ընտրակեղծարար: Ռևանշիստական նկրտումներ, պուտչեր, դավադրություններ կարող են լինել, որոնք մահացու վտանգավոր չեն, հաղթահարելի են, եթե հանրությունը հասկանա՝ ինչ ունենք, ինչ կկորցնենք և ինչ ձեռք կբերենք»:

Մեր այն հարցին, թե Ս. Սարգսյանն այսօր արդյոք գործում է Քոչարյանի հետ, քաղաքագետը պատասխանեց.

«Իմ տպավորությամբ Ս. Սարգսյանի կողմնակիցները փորձում են բավականին ակնհայտ ծառայություններ մատուցել պարոն Քոչարյանին: Եվ եթե պուտչը տապալվի (իսկ մենք վստահ ենք, որ տապալվելու է), ասելու են՝ բայց մենք մեղք չունենք, ամեն ինչ արեցինք, ինչ որ մեզանից պահանջվում էր, տապալվեց: Նույնիսկ տրամադրեցինք մեզանից կապ ունեցող դատավորների, բայց էլի տապալվեց»:

Սերժ Սարգսյանն ու թիմն ընդհանուր հաշվով Քոչարյանի հետ չեն, ըստ քաղաքագետի, բայց և այնպես խզվեց նաև Փաշինյան — Սարգսյան պայմանավորվածությունը, որը մինչ այդ կար:

«Նիկոլ Փաշինյան — Սերժ Սարգսյան պայմանավորվածությունը խզվեց ԲԴԽ-ում Փաշինյանի ճառից հետո, թուղթը ճղվեց»:

 

Ավելին
Back to top button