Նորություններ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը քաղաքական կապեր ունի ՀՀԿ-ի հետ. սա իմ կարծիքով անընդունելի է

«Այո, վեթթինգով, հավանաբար, եթե այն ճիշտ արվի, ամենախնդրահարույց դատավորներից կլինի ազատվել, բայց ամեն դեպքում վեթթինգը չի երաշխավորում, որ հետագայում համակարգը չի համալրվի խնդրահարույց դատավորներով, և դրա համար պետք է լուրջ դատական բարեփոխումներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում վեթթինգի ինստիտուտ ներդնելուն՝ նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Իոաննիսյանի կարծիքով՝ պետք է ուսումնասիրվեն դատավորների կապերը, թե որքանով են այդ դատավորներն իրենց անձնական լույսի ներքո անկախ և որքանով իրենք ունեն քաղաքական կապեր:

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հստակ քաղաքական կապեր ունի Հանրապետական կուսակցության հետ, և սա իմ կարծիքով անընդունելի է, և այս պարագայում ինքը չի կարող քննել գործեր, որոնք ՀՀԿ կուսակցության անմիջական շահերի սահմաններում են»:

Ըստ բանախոսի՝ դատավորները կարող են չգնալ այդ քայլին և կարող են ուղղակի հրաժարվել ընդհանրապես վեթթինգի դիմելուց և դուրս գալ համակարգից:

«Ամեն դեպքում, եթե իրենք ուզում են մնալ դատական համակարգում, պետք է հասարակությունը վստահ լինի, որ այս անձը կարող է ՀՀ-ի անունից օբյեկտիվ դատավճիռներ անել: Այժմ Հայաստանի հասարակությունը վստահ չէ, որ դատավորների մեծ մասը կարող է հանուն Հայաստանի Հանրապետության օբյեկտիվ վճիռներ կայացնել»:

Դանիել Իոաննիսյանն ընդգծում է, որ օր առաջ պետք էր իրականացնել այս ամենը, և այստեղ առաջ է քաշում շատ հարցեր՝ ուղղված արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

«Սա պետք էր սկսել մեկ տարի առաջ այս օրերին, բայց դա չի նշանակում, որ հիմա դատական համակարգում խնդիրներ չէին լինի, դա չի նշանակում, որ հիմա արդեն ամբողջ անցումային արդարադատության պրոցեսն ավարտված կլիներ, կամ որ հիմա դատական համակարգի խնդիրներն ամբողջությամբ լուծված կլինեին»:

Ավելին
Back to top button
Close