Մշակույթ/ՊատմությունՆորություններ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման կարիքների գնահատում» ծրագիրը Հայաստանում

Ս. թ. մայիսի 26-ից հունիսի 2-ը Հայաստանում կիրականացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման կարիքների գնահատում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ տարվող աշխատանքները և գնահատել Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության արդի իրավիճակը, հիմնական կարիք­ները, օրենսդրական դաշտի կարգավորումները, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգը, ինչպես նաև սահմանել ոլորտի խնդիրներին ու զարգացմանը ուղղված առաջնահերթությունները: Այն կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածա­շրջանային հետազոտությունների Սոֆիայի կենտրոնի, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ:

Ս. թ. մարտին Սոֆիայի կենտրոնը ծրագրի մասնակից փորձագետների ընտրություն է իրականացրել, որի արդյունքում ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հավա­տարմագրված փորձագետ Ա. Ստաշկևիչը (Բելառուսի Հանրապետություն): Նշյալ օրերին փորձագետը Հայաստանում շրջայցեր է իրականացնելու ոլորտի տարբեր հաստատություններում:

 

Ավելին
Back to top button
Close