Նորություններ

Գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը

Արթուր Վանեցյանն ինձ մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ և կոչ արեց, որ հանգիստ նստեմ տեղս։

Այսինքն մարդ, ով այսօր ընդունեց, որ ինքը պատվերով քրեական հետապնդման չէր ենթարկում Սաշիկ Սարգսյանին, ինձ մեղադրում է ինչ-որ բան պատվերով անելու մեջ։

Ինձ թվում է, գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, քանզի չի գիտակցում, որ ոչ ինքն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավելևս ես՝ ՀՀԿ-ն։

Կոչ կանեմ Վանեցյանին նախ մտածել, և հետո նոր խոսել։ Մտածելը, երբեմն, օգտակար է։

Դանիել Իոաննիսյան

 

Ավելին
Back to top button
Close