Նորություններ

Գագիկ Հարությունյանի հրաժարականը ոգևորություն դեռ չի առաջացնում հետևյալ երկու պատճառով

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Գագիկ Հարությունյանին ու ԲԴԽ-ին քննադատել եմ ձևավորման օրից։ Նույնիսկ անհայտ պայմաններում նրանց ընտրության ժամանակ։ Բարձրաձայնել եմ նրանց կողմից թույլ տրված խախատումները, կառույցում առկա շահերի բախումը և այլն։

Ցավալի էին նաև վերջին շրջանում Գագիկ Հարությունյանի կրավորական կեցվածքն ու իրավիճակին հարմարվելու փորձերը։

Բայց այսօր նրա հրաժարականը ոգևորություն դեռ չի առաջացնում հետևյալ երկու պատճառով` նախ մյուսները մնալո՞ւ են, ի՞նչ տարբերություն այդ կառույցը Գագիկ Հարությունյանն է ղեկավարում, թե ԲԴԽ-ից մեկ այլ անձ (դեռ ԲԴԽ որոշ անդամների ու նոր իշխանության ընկերական կապերը մի կողմ), բացի այդ` ո՞վ է տեղյակ, թե օրինակ ԲԴԽ մյուս անդամների հրաժարականի դեպքում ովքե՞ր են նրանց փոխարինելու, ու փոխարինելու են, որ ի՞նչ անեն»։

Ավելին
Back to top button