Նորություններ

Քոչարյանի եւ դատավորի կուլիսային համաձայնությունը.իրավապաշտպանը՝ Քոչարյանի գործի մասին

«Այն, որ քրեական գործի քննությունը կասեցվում է դատաքննությունը չսկսած, և դատավորը որոշում է կայացնում՝ այն հոդվածները, որոնցով մեղադրանք է առաջադրվել,  դրանց սահմանադրականության հարցը քննել, դա նորմալ  է, իրավունք ունի, բայց ոչ թե միակամ. դատավարության մյուս մասնակիցները, մասնավորապես տուժողների իրավահաջորդները և տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել իրենց մոտեցումները ներկայացնել պաշտպանական կողմի այդ միջնորդության վերաբերյալ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը:

«Դատավորը որպեսզի ունենա համոզմունք, որպեսզի դիմի Սահմանադրական դատարան, թե ոչ, պետք է լսեր բոլոր կողմերին, փաստորեն լսել է միայն պաշտպանական կողմին, սա արդեն իսկ կասկածելի է իր օրինաչափությամբ և իր հիմնավորվածությամբ:

Ես կարող եմ ենթադրել, որ դատավորն իր միակողմանիությամբ կաշկանդված է պաշտպանական կողմից»:

 

Ավելին
Back to top button