ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Զտման մեխանիզմը հրատապ է նաեւ ոստիկանության, ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի պարագայում»

Այն կարգավորումները, որոնցով ընտրվում են դատավորները, իրենց բովանդակությամբ նույնն են մնացել, ինչպես նախկինում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ իհարկե չկա հիմա նախկին քաղաքական իշխանության մոտեցումը, որովհետև եթե լիներ, Նիկոլ Փաշինյանը նման քայլի չէր գնա, ուղղակի կօգտագործեր նախկին մեխանիզմները:

Անդրադառնալով վեթթինգի գործիքին՝ իրավապաշտպանը նշեց՝ այն դատաիրավական համակարգի առողջացման կամ փոփոխության միայն մի գործիք է և ունի միայն կարճաժամկետ նշանակություն.

«Այն դատավորները, որոնք անարդար վճիռներ են կայացրել, այդ նույն դատավորներից ակնկալել, որ այդ նույն գործերով արդեն արդարացի որոշումներ կկայացնեն, դա իհարկե տրամաբանական չէ, այլ հարց է, թե ինչու պետք էր այդքան սպասել և ոչ թե ի սկզբանե այդ հարցը դնել»:

Սաքունցի խոսքերով՝ այստեղ ոչ միայն զտման գործիք պետք է կիրառել, այլ ընդհանրապես դատական իշխանության ձևավորման գոյություն ունեցող իրավական կարգավորումներն ընդհանրապես պետք է փոխել, դա միանշանակ ենթադրում է սահմանադրական փոփոխություններ:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ պետք է ամբողջությամբ փոխվի դատաիրավական համակարգը.

«Զտման մեխանիզմը հրատապ պետք է կիրառվի իրավապահ մնացած համակարգերում՝ ՀՔԾ, քննչական կոմիտե, դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ, բայց միաժամանակ պետք է փոխվի այդ կառույցների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը, որպեսզի գործառույթների կրկնություն չլինի»:

Ավելին
Back to top button