Նորություններ

Ըստ լրագրողի հրապարակման՝ զինվորին հասանելիք օճառը վաճառքի է հանվել Գյումրիի շուկայում

Գյումրիում գործող լրագրող Անահիտ Սիմոնյանը ֆեյսբուքում հրապարակել է լուսանկար՝ Գյումրիի շուկայից: Վաճառվող օճառների վրա գրաված է Պաշտպանության նախարարություն: Կից նա գրել է.

«Այսօր Գյումրու շուկայից օճառ պետք է գնեի, սիրտս կասկած ընկավ, չգնեցի: Մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր չեն ուզում փոխվել: Գետինը մտեք, ձեզանից պրծնենք: Ձեր նմանների երեսին թքել է պետք: Ձեզ ոչ մի իշխանափոխություն, հեղափոխություն չի հեղափոխի: Այսպիսի մտածելակերպով անձանց միայն գերեզմանը կփրկի: Գյումրու շուկան է, օճառներ են վաճառում, հատն արժե 100 դրամ: Դրանց վրա նշված է Պաշտպանության նախարարություն: Ախր մենք մեծ գումարներ էլ չունենք, որ տրամադրենք բանակին եւ ոմանք այսպես են վարվում: ԶԼՄ-ները կարող են գնալ եւ նկարահանել, քանի դեռ ուշ չէ, վաճառողը կարող է գլխի ընկնի, վաղն այլեւս չհանի վաճառքի: Գյումրու շուկայում,«Կառոնա» սուպերմարկետից վերեւ բացօթյա վաճառվում է: Վաճառողը մի տարեց մարդ էր, հարցրեցի, վաճառքի ենթակա է, ասաց այո, սակայն ես հասկացա, որ վաճառքի ենթակա չէ, ուստի չգնեցի: ՀԳ.Վստահ եմ, ոմանք էլ նկատած կլինեն ու իրենց սովորության համաձայն «շառից», «փորձանքից» հեռու մնալու համար ձայն չեն հանել:

Արձագանքելէ  նաեւ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ գրելով, որ արդեն իսկ զբաղվում են, ուսումնասիրում են փաստը:

Ավելին
Back to top button