Նորություններ

ԲԴԽ-ն պետք է հրաժարական ներկայացնի. Ս. Սաֆարյան

ՀՀ կառավարության շենքի առաջ հավաքված մի խումբ քաղաքացիներ, քայլելով դեպի Բարձրագույն դատական խորհրդի շենք, շրջափակեցին այն: Նրանք պահանջում էին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը և խորհրդի լուծարումը, ինչպես նաև՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալումը, որի ազատման որոշումը, ըստ քաղաքացիների, կայացվել է հանցավոր դատական ռեժիմի կողմից։ Քաղաքացիները երթով առաջ էին շարժվում՝ «Քոչարյան, մարդասպան», «Պրիվետ, Ռոբ» կոչեր հնչեցնելով։

Ցուցարարներին ԲԴԽ շենքի մոտ միացավ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Ըստ քաղաքագետի՝ սա շատ արդարացի քայլ է քաղաքացիների կողմից: Նրանք պարտավոր են հեռանալ, քանի որ այս համակարգի մերժումը եղել է հեղափոխության ժամանակ, և նրանք այլևս անելիք չունեն այս պետության շինարարության հարցում: Ստյոպա Սաֆարյանը նաև կարծիք հայտնեց, որ դատական համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի մասին վկայող բազմաթիվ անձնական պատմություններ կան, որոնք հիմք ընդունելով՝ պիտի ԲԴԽ-ն հրաժարական ներկայացնի:

Ավելին
Back to top button
Close