ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Վեթթինգից հետո դատավորներին պետք է հրապարակային դատեն, ոչ թե ուղարկեն տուն միլիոնները վայելելու

«Քանի դեռ Քոչարյանը ազատության մեջ է, այդ ժամանակն օգտագործվում է ՀՀ դեմ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը:

Անդրադառնալով տեղի ունեցող գործընթացներին՝ իրավապաշտպանն ասաց՝ կարևոր է, որ դատական համակարգում փոփոխությունները լինեն ոչ թե ձևական, այլ արմատական:

«Դատավորների 90-ից ավելի տոկոսը պետք է տուն գնա և միևնույն ժամանակ պետք է դատվի: Ոչ թե պետք է ուղարկեն, ասեն՝ գնա միլիոններդ վայելի, այլ պետք է կանգնեն օրենքի առաջ ու պատասխան տան, թե երեկ մի կոշիկ չունեին, հիմա որտեղից միլիոնները: Պետք է ցուցադրական դատ լինի:

Կան դատավորներ, որ տարբեր կապերի մեջ են, տվել-առել են նախագահի հետ, միջազգային կապեր ունեն, մաֆիայի պարագլուխ են: Եթե չկարողացանք այս անգամ արմատներից բուժել, ապա ճյուղեր կտրատելն ավելի վատ է լինելու, դա ավելի ցավոտ կլինի»:

Ըստ իրավապաշտպանի՝ հաջողելու դեպքում այս կառավարությունը կհերոսացվի, այլապես ժողովրդի հետ խաղացողը չի ներվի:

«Մենք կանգնած ենք, սպասում ենք այդ օրվան, սա պատերազմ է, որը չի ավարտվել: Իսկ ով որ խաղ է անում ժողովրդի հետ, նա չի ներվելու»:

Ավելին
Back to top button