Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոփոխելուց հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը ոստիկանների ուղեկցությամբ է շրջում. armtimes.com

Armtimes.com-ի տեղեկություններով, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելուց հետո ոստիկանների ուղեկցությամբ է շրջում:

ՀՀ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով:

Մեր հարցին՝ դատավո՞րն էր դիմել Դատական դեպարտամենտին, թե՞ դեպարատամենտը սեփական նախաձեռնությամբ է դիմել ոստիկանություն, Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից չպատասխանեցին:

armtimes.com

Back to top button
Close