Նորություններ

Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Սիրունյանի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ։ 

Որպես պատճառաբանություն Սիրունյանը ներկայացրել է այն, որ քրեական գործով վարույթը դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ օրենքը, որը կիրառվում է, հակասում է ՀՀ սահմանադրությանը, իսկ Գրիգորյանը անցել է իր լիազորությունների սահմանը ու դիմել է ՍԴ-ից մեկնաբանություններ ստանալու խնդրանքով, որի իրավունքը չուներ, բացի դա Գրիգորյանի խնդրանքը չի բխում նաև ՍԴ-ի լիազորություններից։ Դատավորը նաև խախտել է միջնորդությունների քննարկման դատավարական ընթացակարգը։ 

Սիրունյանը հաղորդման մեջ նշել է նաև, որ դատական ակտը ամբողջությամբ կառուցված է Գրիգորյանի անձնական դրդումների վրա, իսկ դատողություններ ու կարծիքներ ունեցող դատավորը պետք է առնվազն ինքնաբացարկ հայտներ։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կայացրել էր որոշում Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին։ Իսկ ավելի վաղ նա կալանքից ազատել էր 2-րդ նախագահին։

Ավելին
Back to top button
Close