Նորություններ

Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել Մարտի մեկի գործի մասին

Սահմանադրական դատարանն ուսումնասիրում է Մարտի 1-ի անջատված գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ-ի պաշտոնական կայքից։

Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի անջատված գործի վարույթը կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան։ ՍԴ-ի պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.

«Ի պատասխան մի շարք հարցումների՝ ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին՝ օրվա երկրորդ կեսին։ Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում»:

Ավելին
Back to top button
Close