Նորություններ

Թուրքիան խոշտանգում է սեփական քաղաքացիներին

Մեծ Բրիտանիայի «Տրանսպորտային ոլորտի աշխատակիցների արհմիությունը» (TSSA) ահազանգում է Թուրքիայում կատարվող բռնարարքների ու խոշտանգումների մասին:

Արհմիության ներկայացուցիչ Ջեյսոն Թուրվեյը համացանցում կոչ է արել միջազգային հանրությանը ազդել Թուրքիայի վրա ու դադարեցնել տալ այնտեղ շարունակվող խոշտանգումները:

Նա համացանցում տարածել է մի տեսանյութ, թե ինչպես են Թուրքիայի Հալֆեթ շրջանում մարդկանց ձերբակալում և բռնություն գործադրում նրանց վրա, այդ թվում տարեցների ու երեխաների:

«Թուրքիայում պետք է իսկույն վերջ դրվի խոշտանգումների պրակտիկային: Թուրքիայի իրավապահները խոշտանգում են 13 տարեկան երեխաներին: Դիմում եմ միջազգային հանրությանը: Թուրքիայի հետ ձեր հարաբերությունները կասեցրեք ու ստիպեք այդ երկրին դադրեցնել սեփական քաղաքացիներն բռնության ենթարկելը»,- գրել է Ջեյսոն Թորվեյը:

ermenihaber.am

Ավելին
Back to top button