ՄիջազգայինՆորություններ

«Կմեծանաս, կզբաղեցնես մորդ տեղը». սպանված Խաչատուրյանի դուստրերից մեկը պետք է դառնար նրա կինը

Իր դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի կյանքի ամբողջ ընթացքում հստակ արտահայտվել են այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են էգոցենտրիզմը, չափազանց կասկածամտությունը, ավտորիտարիզմը, ուրիշների մանիպուլյացիան, ահաբեկելը և ինֆորմացիայի խեղաթյուրումը սեփական նպատակների համար: Այս եզրակացության են հանգել քրեական գործով բազմաթիվ փորձաքննություններ անցկացրած փորձագետները, գրում է «Комсомольская правда»-ն:

«Վերջին տարիներին, անձնային և սոմատո-նյարդաբանական պաթոլոգիայի ֆոնին (էնցեֆալոպաթիա, խոց և այլն), որն ուղեկցվում է քնի խանգարմամբ, հոգնածությամբ և գլխացավերով՝ Խաչատրյանի համար դարձել են բնորոշ… դստրերի և համատեղ ապրող կնոջ հանդեպ դոմինանտության վառ արտահայտված ձգտումը, հանուն ինչի նա գնում էր վիրավորանքների, նվաստացմանը, կոպիտ ֆիզիկական ագրեսիայի (նաև օգտագործելով զենքի տարբեր տեսակներ): Բացի այդ, Խաչատրյանը դուստրերին ենթարկում էր ֆիզիկական և սեռական բռնության », — ասվում է զեկույցներից մեկում:

Փորձագետների եզրակացությունները հաստատում են, որ Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դուստրերին: Հետաքննության տվյալներով, քույրերից միայն կրտսերին է  հաջողվել խուսափել սեռական ոտնձգություններից: Իսկ ավագներից հայրը պարբերաբար պահանջում էր սիրային զվարճանքներ: Սկզբում նա պահանջում էր, որ աղջիկները հանեն հագուստը իր առջև: Հետո նա սկսել էր բողոքել շագանակագեղձի հետ կապված խնդիրներից և խնդրել իր ավագ դուստրերին օգնել իրեն բուժվել: Աղջիկներիներից մեկին նա ասում էր. «Մեծանաս, մորդ տեղը կգրավես, կամուսնանամ քեզ հետ, երեխա կունենաս ինձ համար»:

Իրավաբանները կարծում են, որ բոլոր հանգամանքները միասին հիմք են հանդիսանում գործը վերանայել որպես ՌԴ Քրեական օրենսգրքի 108-րդ հոդված («Ինքնապաշտպանության գերազանցում»): Նրանց կարծիքով անհրաժեշտ ինքնապաշտպանությունը հնարավոր է ոչ միայն այն դեպքում, երբ մարդու վրա հարձակում են գործում: Դա կարող է նաև որպես կանխում տեղի ունենալ: Այլ հիմնավորում, քան ազատագրվելու ցանկությունը, չի բացահայտվել: Քույրերը հրաժարվել են ամբողջ ժառանգությունից:

Ավելին
Back to top button