Նորություններ

Ի՞նչ իրավունք չունեն պահանջելու դպրոցները՝ առաջին դասարանցիների ընդունելության համար

Այս օրերին առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները համապատասխան ուսումնական հաստատություններին են ներկայացնում ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ցանկը սահմանված է Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգով: Գործակալությունը, սակայն, ահազանգեր է ստաել, որ որոշ դպրոցներում ծնողներից պահանջում են լրացուցիչ անձնական տվյալներ, որոնք սահմանված չեն վերը նշված կարգով: Հիշեցնում ենք, որ ԿԳՆ կողմից առաջին դասարանցիների ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Դիմում՝ուղղվածտնօրենին,
  • Բնակչությանպետականռեգիստրումհաշվառվածլինելումասինտեղեկանք
  • Ծննդյանվկայականիկամանձնագրիբնօրինակնուպատճենը
  • 2 լուսանկար 3*4 չափի
  • Երեխայիհանրայինծառայություններիհամարանիշհատկացնելումասինտեղեկանք
  • Վկայագիր «Կրթությանառանձնահատուկպայմաններիկարիքիվերաբերյալ»՝տրվածտարածքայինկառավարմանպետականմարմնիկողմիցկրթությանառանձնահատուկպայմաններիկարիքունեցողսովորողինհատուկդպրոցընդունելուհամար (առկայությանդեպքում):

Ցանկից դուրս այլ փաստաթղթեր, երեխայի կամ ծնողի լրացուցիչ անձնական տվյալներ պահանջելու դեպքում խորհրդատվության համար կարող եք դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը 010 594 193, 010 594 195 հեռախոսահամարներով կամ գրելով Գործակալության ֆեյսբուքյան էջին:

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Ավելին
Back to top button
Close