Նորություններ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. ճակատ-ճակատ բախվել են Hyundai Solaris-ն ու Нива-ն. կա 5 վիրավոր

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Դիլիջևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 102 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Hyundai Solaris մակնիշի 35 GԼ 211 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 91 TM 900 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Կորյուն Փիրումյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել ոչ միայն փրկարարները, այլ նաև Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել են տարածքը։

 Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Ավելին
Back to top button
Close