Նորություններ

«Այն, ինչ տեղի ունեցավ, վատ իմաստով մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի միջազգային վարկի վրա». Նաիրա Զոհրաբյան

«Մենք պնդում ենք մեր վստահ դիրքորոշումը, որ դատարանների մուտքերը արգելափակելը, թույլ չտալ, որ դատավորները մտնեն իրենց աշխատանքի վայրը, իշխանության մի անկախ թևի կողմից իշխանության մյուս թևի վրա ուղղակի ոչ օրինական պրեսինգ էր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես կարծում եմ, որ ակցիայի այդ օրը պետք է սկսվեր երկրորդ կեսից, որտեղ վարչապետը հրավիրեց դատավորներին և խոսեց համակարգային փոփոխությունների մասին: Այն, ինչ տեղի ունեցավ օրվա առաջին կեսին, ուղղակիորեն վատ իմաստով մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի միջազգային վարկի վրա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ վարչապետի հայտարարած վեթինգը կտա շատ հարցերի պատասխաններ, որովհետև պետք է հասկանանք՝ դատական համակարգի մեծ և փոքր կալիբրի ներկայացուցիչներն ինչպես են կուտակել իրենց ունեցվածքը:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները պարզելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց.

«Մենք պետք է ստանանք հարցերի պատասխաններ՝ ինչո՞ւ զինվորները չունեին փամփուշտ, ինչու դիզվառելիքի խնդիր կար, ինչո՞ւ մենք ունեինք առաջնագծում բազմաթիվ խնդիրներ»:

Ավելին
Back to top button
Close