Նորություններ

«Հայկ Ալումյանն այն մարդն է, ով հրազենով ինձ վրա հարձակվող մարդու շահերն է պաշտպանում». Հայկ Սարգսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով դատարանների շրջափակմանը և իր մասնակցությանը, նշեց՝ փակել է դատարանի մուտքը՝ այդպիսով աջակցություն հայտնելով իր ընտրողներին։

«Ես իմացա, որ պարոն վարչապետը նման կոչ է արել, ու մեկնեցի դատարանների մոտ։ Ես եղել եմ դատարանի առաջ մեր քաղաքական թիմի կարծիքը կիսող քաղաքացիների հետ»,- ընդգծեց պատգամավորը։

Հայկ Սարգսյանն, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի այն պնդմանը, թե դատարանները փակելու մասին պատգամավորի հայտարարությունը միջամտություն է արդարադատությանը, նշեց, որ Հայկ Ալումյանը պետք է հիշի իր նախկին գրառումներն այն անձանց մասին, որոնց պաշտպանությամբ զբաղվում է հիմա:

«Նույն Հայկ Ալումյանն ամենախիստ ձևով քննադատում էր նախկին իշխանություններին, էնպես, որ նույնիսկ ես չեմ էդպես քննադատել։ Հայկ Ալումյանի մասին ինչի՞ եք խոսում։ Հայկ Ալումյանն այն մարդն է, ով հրազենով ինձ վրա հարձակվող մարդու շահերն է պաշտպանում դատարանում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով. «Ինքը մի ճիշտ բան կարա անի՝ գնա անունը փոխի, որովհետև նման անուն կրելը պատիվ չի բերում Հայկ անունը կրող մյուս քաղաքացիներին»:

Ավելին
Back to top button