Նորություններ

«Որևէ մեկի մոտ կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը ցանկության պարագայում Հանրապետության հրապարակը նորից կլցնեն». Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դատարանները շրջափակելու մասին վարչապետի հայտարարությանը և դրա շուրջ եղած արձագանքներին.

«Տեսա՞ք թե՛ Սվիտալսկու հայտարարությունը, թե՛ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը և միջազգային արձագանքը: Ընդդիմության վերաբերմունքը շոկային և պահի տակ էմոցիոնալ վերաբերմունք էր: ՀՀ-ում նույն ընդդիմությունը երևի չի ընկալել, որ ժողովրդին է պատկանում իշխանությունը, ոչ թե իշխանության գործադիրը, ոչ թե իշխանության օրենսդիրը, այլ նաև դատական իշխանությունը»: 

Դիտարկմանը, թե ինչու ավելի շատ մարդ դուրս չեկավ փողոց, Ալեն Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ՝ այն քանակը, որը եղել է, և այն փաստը, որ բոլոր դատարանները շրջափակված են եղել բողոքող քաղաքացիներով, խոսուն է: Մենք որ քայլելը սկսում էինք, 10-13 հոգով էինք, բայց ներկայացնում էինք մարդկանց համընդհանուր կարծիքը, որն ի վերջո իրագործման բերեց»: 

Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը ցանկության պարագայում Հանրապետության հրապարակը նորից կլցնեն:

Ավելին
Back to top button
Close