Նորություններ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան կամրջից դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածում բախվել են մարդատար Газель մակնիշի 2211 Լ համարանիշի եւ Mercedes մակնիշի 36 VS 777 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, Газель-ում գտնվող 3 հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է Վանաձոր քաղաքի թիվ 5 երթուղին:

 Փաստի առթիվ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Ավելին
Back to top button
Close