Նորություններ

Քանի կա քաղաքական հեղափոխություն, ուրեմն առանց տնտեսական հեղափոխության այն իրականություն չի դառնա. փորձագետներ

Մեր երկրի թիվ մեկ թշնամին աղքատության ու հուսահատության ֆենոմենը, հարմարվելու, ամբիցիաներ չունենալու մտածողությունն է։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ընթացքում:

Վարչապետը կարևորեց նաև այն, որ փորձագիտական հանրությունը ներգրավված լինի այն իրադարձություններին, որոնք այսօր կատարվում են Հայաստանում.

Իսկ փորձագիտական հանրությանը ներկայացրեց մեր երկրում տնտեսական հեղափոխությանը միտված իր առաջարկները:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է՝ քանի կա քաղաքական հեղափոխություն, ուրեմն առանց տնտեսական հեղափոխության այն իրականություն չի դառնա։

Վահագն Խաչատրյանը խոսեց հանքարդյունաբերության մասին, ինչն, ըստ նրա, Հայաստանի տնտեսության խնդրահարույց հարցերից է:

Խնդրին անդրադարձավ նաև տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարության աշխատանքի մեկ տարվա արդյունքներից մեկն այն է, որ տնտեսության բոլոր ոլորտներում մուտքն ազատ է և մրցակցային պայմանները հավասար են:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ 21-րդ դարում տնտեսության առաջատար շարժիչ ուժը դարձել են տեխնոլոգիաները, և սա շատ լավ լուր է մեզ համար, որովհետև տեխնոլոգիաներն այն միջոցն են, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարելու մեր տրանսպորտային սահմանափակումները և բազմաթիվ այլ սահմանափակումներ:

Ավելին
Back to top button