Սպորտ

«Արսենալն» անզոր էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ ու պարտվեց՝ 1-3։

Առաջին րոպեին Ագուերոն առաջ մղեց դաշտի տերերին, 11-րդ րոպեին Կոնսիելնին հավասարեցրեց հաշիվը, 44-րդ րոպեին արգենտինացին դուբլի հեղինակ դարձավ՝ կրկին առաջ մղելով «քաղաքայիններին», իսկ 61-րդդ րոպեին իր հաշվին հեթ-տրիկ ձևակերպեց՝ հաղթանակն ավելի վստահ դարձնելով։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր է ապքինվել վնասվածքից և չկար «զինագործների» հայտացուցակում։

Հյուրերի կազմում նորամուտը նշեց իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսը, ում ակումբը ձեռք է բերել հունվարին։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 59 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով 2 միավոր, իսկ «Արսենալը» 47 միավորով մնաց 6-րդ տեղում։

Back to top button
Close