Նորություններ

Դատարանն ազատ է արձակել ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» 24-ամյա տղային

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապս կարևորգործերով քննության գլխավոր վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպոս խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հունվարի 29-ին Կոտայքի մարզում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում և նրան հարակից տարածքում տեղի ունեցած սպանության, կրակոցների, խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված «Շշի Մելոյի» տղայի և ևս մի քանի անձանց նկատմամբ։

Դատարանը 1 հոգու կալանավորել է, իսկ «Շշի Մելոյի» տղային՝ 24-այա Շանթ Մանուկյանին, դատարանից ազատ է արձակել

Հունվարի 29-ին քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել էին Աբովյան քաղաքի 11-րդ փողոցի բնակիչ՝ 24-ամյա Շանթ Մելիքի Մանուկյանը և Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Վարդանյանը։  Շ. Մանուկյանը ձերբակալվել էր ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, իսկ Ա. Վարդանյանը՝ ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 34-104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Շ. Մանուկյանը նախկին պատգամավոր Մ. Մանուկյանի որդին է։ 

Back to top button