Նորություններ

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է. նա hայտարարությամբ հանդես կգա

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։ Նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը:  Այսօր դատարանի դահլիճում նա հանդես է գալու հայտարարությամբ: 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանավորումը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ, ինչի դեմ բողոք է ներկայացրել պաշտպանական խումբը:

Back to top button
Close