Նորություններ

Արթուր Վանեցյանն ընդմիջման ժամն անցկացրեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր իր ընդմիջման ժամն անցկացրեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:

Արթուր Վանեցյանի խոսքով՝ ողջունելի է, որ Հայաստանի Հանրապետությունում կա նմանօրինակ հաստատություն և կան մարդիկ, ովքեր կատարում են աշխատանք՝ ի նպաստ զինվորների բարօրության: 
Անդրադառնալով հարցին, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող երիտասարդներն աշխատանք գտնելու խնդիր ունեն՝ ԱԱԾ պետը նշեց, որ ինչպես ԱԱԾ-ում, այնպես էլ ՀՖՖ-ում մեծ սիրով պատրաստ են աշխատանքի ընդունել նրանց:

«ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ զրույցում տեղեկացա, որ կարող ենք ներկայացնել մեզ մոտ աշխատելու համար անհրաժեշտ պահանջները, և այդ երիտասարդներն համապատասխան վերապատրաստումներից հետո ձեռք կբերեն պահանջված հմտություններն ու կանցնեն աշխատանքի»,-ասաց ԱԱԾ պետը՝ ավելացնելով, որ այն սպաներն ու զինվորները, ովքեր վիրավորում են ստացել ծառայության ժամանակ և առողջական խնդիրների պատճառով չենք կարող ծառայել բանակում, կշարունակեն աշխատել ԱԱԾ-ում կամ ՀՖՖ-ում: Արթուր Վանեցյանը նշեց նաև, որ այդ հարցը կլինի իր հսկողության ներքո՝ ներգրավելով զինվորներին ու սպաներին ԱԱԾ-ի ու ՀՖՖ-ի աշխատանքներում:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ԵՊԲՀ ռեկտորի, Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ շրջեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի գոծունեությանը, շփվեց բուժում ստացող զինվորների և սպաների հետ:

Back to top button
Close