Նորություններ

«Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման». Արթուր Վանեցյան

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով հարցադրմանը՝ ԱԱԾ-ն նախարարության կարգավիճակ տալու մասին, ասել է.

«Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման: Եթե կլինի քաղաքական որոշում եւ կորոշվի, որ ԱԱԾ-ն  պետք է  դառնա նախարարություն, իհարկե, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը: Բայց նաեւ ես ուզում եմ ասել, որ ամեն դեպքում նախարարը դա քաղաքական պաշտոն է եւ եթե Ազգային անվտանգության ծառայության նախարարը լինի եւ զբաղվի քաղաքականությամբ, ուզի թե չուզի, քաղաքականացվելու է»:

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարության հանգամանքին, Վանեցյանը ասել է. «Բանակը նախարար ունի, բայց բանակը ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ , որը որեւէ կապ չունի քաղաքականության հետ եւ զորքի անմիջական ղեկավարումը իրականացնում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Բանակի ղեկավարը հանդիսանում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, իսկ պաշտպանության նախարարը իրականացնումէ  օրենքով իրեն վերապահված լիազորությունները, որը վերաբերվում է նաեւ բանակի քաղաքականությանը եւ այլն»:

Back to top button
Close