Նորություններ

«Պարգևատրումների այն ծավալը, որի մասին ես ինքս լսեցի, ինձ համար էլ է ցնցումային». Սոֆյա Հովսեփյան

«Առհասարակ պարգևատրումներին դրական եմ վերաբերվում, բայց թե ինչու բուռն քննարկումների տեղիք տվեց, հավանաբար մարդկանց սպասումներն էին այլ, որովհետև նախկինում երբևէ այս մասին չի բարձրաձայնվել»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում այս կարծիքը հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ամենաքննարկվող պարգևատրումների թեմային:

Այնուամենայնիվ, Սոֆյա Հովսեփյանը նշեց. «Պարգևատրումների այն ծավալը, որի մասին ես ինքս լսեցի, ինձ համար էլ է ցնցումային»,- նշեց նա՝ հավելելով՝ բոլոր օղակներին, ովքեր որ առնչվում են այս հարցին, պետք է հրավիրել Ազգային ժողով, լսել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանումները.

«Կան մարդիկ, որ իրապես իրենց աշխատանքի ընթացքում վաստակում են այդ պարգևատրումները, այստեղ խնդիր կա այդ մեխանիզմը ճիշտ մշակել»,- նշեց նա:

Սոֆյա Հովսեփյանը հավելեց, որ նախորդ տարիներին ևս եղել են պարգևատրումներ, սակայն թալանի ծավալները թույլ չեն տվել դրանց անդրադառնալ:

Նշենք նաև, որ Շիրակի փոխմարզպետի պաշտոնում եղած ժամանակ Սոֆյա Հովսեփյանը ևս արժանացել էր պարգևավճարի:

Back to top button
Close