ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Ադրբեջանը երբեք չի հրաժարվի ամբողջի քաղաքականությունից». Հակոբ Բադալյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Արցախի հարցում այս իշխանությունը նոր քաղաքականություն է վարում, որը չի կարելի համեմատել կամ նույնիսկ զուգահեռներ տանել նախորդ իշխանությունների հետ. «Դա պարզապես մոլորություն է»,- իր խոսքում նշեց Փաշինյանը: Արցախի թեմայի շուրջ այսօր «Առանցքում» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ:

«Վարչապետի արձագանքն առաջին հերթին պայմանավորված էր այն ընդդիմախոսություններով, թե նա կարող է շարունակել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, լինել նրա մոտեցման կրողը»,- «ԳԱԼԱ»- ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը: Թե որն է ներկա և նախկին իշխանությունների վարած քաղաքականությունների տարբերությունները, Հակոբ Բադալյանն ասում է՝ ա միայն կարող է «բացել» վարչապետը: «Նոր իշխանությունն արել է մի քանի կարևոր հայտարարություններ, մասնավորապես Արցախի անունից բանակցելու մանդատ չունենալու իմաստով: Սա կարևոր ռազմավարություն է, և պետք է շարունակել այն»,- ասաց Հակոբ Բադալյանը:

Նա հավելեց, որ եթե խոսքը փոխզիջումների մասին է, պետք է դադարել հայացքն ուղղել Հայաստանի վրա և տեսնել, թե ինչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանը: «Միջնորդ կողմերը պետք է հասկանան, թե ինչ փոխզիջման է պատրաստ Ադրբեջանը, որովհետև մինչև հիմա փոխզիջում ասվածը ենթադրել է զիջումներ Հայաստանի կողմից: Եվ այս առումով, հայտարարությունների առումով որոշակի տարբերություններ կան նախկին և ներկա իշխանությունների վարած քաղաքականության մեջ»:

Back to top button
Close