Նորություններ

ՀՀ նախագահը մի շարք անձանց ներում շնորհելու հրամանագիր է ստորագրել

Հայտնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:

Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն

Back to top button
Close