Նորություններ

«Քննադատում էիք նախորդ իշխանություններին, իսկ նախորդ իշխանություններն էլ էին, չէ՞, այդպիսի հնարքներով գնում առաջ: Ինչո՞ւ ենք նույնը կրկնում». Արա Զոհրաբյան

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը փաստաբանների, հաշվապահների, խորհրդատուների շրջանում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: Այս համայնքների մասնագետները գտնում են, որ շրջանառության մեջ դրած նախագիծն ավելացնելու է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով մի շարք ծառայություններ քաղաքացիների համար թանկանալու են: 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշում է, որ իրենք այս նախագծի մասին իմանում են այն ժամանակ, երբ դե ֆակտո փաստի առաջ են կանգնած:

«Քննադատում էիք նախորդ իշխանություններին, իսկ նախորդ իշխանություններն էլ էին, չէ՞, այդպիսի հնարքներով գնում առաջ: Ինչո՞ւ ենք նույնը կրկնում, ինչո՞ւ մենք չենք ստեղծում այդ վստահության կապը պետական մարմինների և հասարակության անդամների միջև»:

Զոհրաբյանը շեշտեց, որ, իհարկե, շատ հեշտ է դիմացինի գումարը հաշվելը, բայց եթե որևէ մեկը նախարարի տեղակալի կամ որևէ պաշտոնյայի ասի՝ ձեր պարգևավճարից բաժին հանեք ուղարկեք որևէ կարիքավորի, դա այդպես հեշտ չի ընկալվի:

Արա Զոհրաբյանը նշեց, որ օրինագիծը կյանքի կոչվելու դեպքում բողոքի ցույցեր են անելու՝ երեք օր հրաժարվելով ՀՀ պետական մարմիններում, այդ թվում դատարաններում, նախաքննության մարմիններում փաստաբանական ծառայություններ մատուցել: ԱԺ-ի կողմից էլ առաջին ընթերցմամբ ընդունելու դեպքում էլ 7 օր բողոքի ցույց կանեն: 

Back to top button
Close