ՆորություններՔո ձայնը

«Հստակ է, որ որևէ զիջում չի լինելու.ՀՀ իշխանությունների դեմ աշխատողներն իրենց օրակարգն ունեն»

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության հիմնադիր  Հայկ Խանումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

13226863_10209185115295278_4322266761877957400_n«Վերջերս որոշակի շրջանակներ ՀՀ նոր իշխանություններին փորձում են ներկայացնել որպես տարածք հանձնողներ: Ցավոք, որոշ ընկերներ կուլ տվեցին այս քարոզչական խայծը և փորձեցին կասկածանքով նայել ընթացող գործընթացներին: Այնինչ հստակ է, որ որևէ զիջում չի լինելու, և առաջիկայում հսկայական աշխատանք կա անելու ուժեղացման ուղղությամբ: ՀՀ վարչապետն արտահայտվեց այս թեմայով, Փաշինյանը հայտարարեց, որ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն անընդունելի է իր համար: 
ՀՀ իշխանությունների դեմ աշխատողներն իրենց օրակարգն ունեն և այդ գործում չեն դադարելու օգտագործել դեզինֆորմացիան՝ այդ թվում արցախյան օրակարգով:

Իսկ Արցախի վերաբնակեցմամբ, թերբնակեցված շրջանների ու համայնքների զարգացմամբ հետաքրքրվող ընկերներով պետք է միավորվենք հստակ խնդրի շուրջ՝ ինչպես առավել օգտավետությամբ օգտագործենք ՀՀ իշխանությունների ընձեռած հնարավորությունները տարիների ընթացքում կուտակված խնդիրները լուծելու համար: Հատկապես այն ֆոնին, որ Սերժի օրոք բարոյական ռեժիմը վերաբնակեցմանը վերաբերվել է զուտ ֆեոդալական շահերից ելնելով՝ նոր վերաբնակիչներին դիտելով որպես էժան աշխատուժ մի քանի հոգու կամ «հիմնադրամի» պատկանող հազարավոր հեկտարների մշակման գործում, իսկ ինքնաբավ դարձած վերաբնակիչներին քշելով իրենց համայնքներից վարչական և ոստիկանական տեռորի միջոցով: Հետևաբար, փորձենք ի մի բերել տարիների ընթացքում հավաքված գաղափարները և ուժեղ լոբբինգ սկսենք՝ ՀՀ իշխանությունների միջոցով այն իրագործելու համար»:

Back to top button
Close