Նորություններ

Խաղաղությանն ու կատաստրոֆային կա այլընտրանք. Արման Մելիքյան

ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն, անդրադառնալով Դավոսում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպմանը, նշեց, որ այդ կարգի հանդիպումները ոչ պաշտոնական համարել չի կարելի, որովհետև բոլոր դեպքերում երկու պետությունների ղեկավարները հանդիպում են և խոսակցություն են վարում համազգային և պետական խնդիրների շուրջ թեկուզ մասնավոր իրավիճակում:

Մտահոգություն կա այն մասով, թե ինչպես է պատրաստվում գործող վարչակազմը Արցախին բերել բանակցային կողմ: Այստեղ իսկապես նոր քաղաքականություն վարելու նոր հեռանկար կա, բայց նոր բանակցային մարտավարություն դեռևս մշակված չէ, իսկ սա ստիպում է մտածել, որ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը կարող է մնալ հին բանակցային մոտեցումների պատանդը, ինչը վնասակար է:

Անդրադառնալով արտգործնախարար Զ.Մնացականյանի այն պնդմանը, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, բանախոսը նշեց, որ խաղաղությանն ու կատաստրոֆային կա այլընտրանք՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակն է, և մեզ ամեն գնով խաղաղություն պետք չէ:

 

Back to top button