Մշակույթ/Պատմություն

«Իմ առաջադրման, կամ անցողիկության հետ կապված որևէ քննարկում չի եղել և չի լինելու». Հովհաննես Շահինյան

Հունվարի 31-ին տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը: Պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանի տեղեկացմամբ՝ ներկայացված հայտերի թիվը հասնում է 2 տասնյակի: Սակայն վերջին շրջանում մամուլում որպես հավակնորդներ ամենից շատ շրջանառվում էին «Արձագանք» խմբի հայտնի երաժիշտ Եղիշե Պետրոսյանի և ՄՀՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանի անունները: Վերջինիս մասին նշվում էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քայլարշավի ընկերն է:

Օրերս հայտնի դարձավ, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: ԳԱԼԱ-ն զրույց ունեցավ նրա հետ:

-Պարո՛ն Շահինյան, ի՞նչը Ձեզ ստիպեց մասնակցել մրցույթին և որքա՞ն եք գնահատում հաղթելու Ձեր շանսերը:

— Նախ՝ կուզենայի, որ իրականում ընտրվեր արժանավոր, խելացի, գիտակից, լավ մենեջեր ադմինիստրատոր: Ինչ վերաբերում է շանսերին, ապա ինչու՞ չպետք է մասնակցեմ: Գուցե կան մարդիկ, ովքեր պայնավորվածություններ ունեն:Ես հավաստիացմնւմ եմ, որ իմ առաջադրման, կամ անցողիկության հետ կապված որևէ քննարկում չի եղել և չի լինելու: Իմ մասնակցությունը լինելու է գնահատման թափանցիկության և բոլորիս համար մութ հարցեր ու սողանղցքներ չթողնելու մեջ: Ես ունեմ մտահոգություն այն առումով, թե ինչպես է գնահատվում, և ինչպես ենք ապահովում մրցույթի թափանցիկությունը: Ես չեմ կարող ասել , թե որքան են իմ հաղթելու շանսերը, որովհետև ես չգիտեմ, թե իմ մրցակիցներն ինչպես են պատրատվել հարցաշարին, որ տրամադրել է պետգույքի կառավարման վարչությունը:

Իսկ եթե կհաղթեմ, շատ կարճ ժամնակահատվածում կներկայացնեմ ծրագիր, որը հանրության կողմից կարծում եմ՝ հավանության կարժանանա: Իմ հաղթելու ու տնօրեն դառնալու դեպքում կանեմ ամեն ինչ, որ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չենթարկվի առքուվաճառքի, աճուրդների, գործարարների հարձակումների: Կփորձեմ այն պաշտպանել: ՄՀՀ-ն ես դիտարկում եմ որպես մեկ մարմին, կարելի է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որ ՄՀՀ-ն դառնա ինքնաբավ, ինքնաֆինանսավորվող կազմակերպություն, որպեսզի հնարավորություն ստեղծեն, որպեսզի և՛ մշակույթի, և՛ սպորտի բոլոր բնագավառներիներկայացուցիչները կարողանան այնտեղ ներկայանալ, որ սոցիալապես անապահովները չզրկվեն այնտեղի մարզամշակութային առօրյաից:

Ես դիտարկում եմ, որ այն կդառնա տարաշրջանային կենտրոն և ոչ թե մի կազմակերպություն, որտեղ տարեկան 1-2 անգամ այցեր են լինում:

-Որքանո՞վ եք ծանոթ ՄՀՀ-ի խնդիրներին, այդ հսկայական շենքը՝ իր հարակից տարածքներով պահպանելու համար մեծ ֆինանսական միջոցներ ու պրոֆեսիոնալ ռեսուրսներ կպահանջվեն:

-Շենքը ՊՈԱԿ է, սակայն այնտեղ շահույթ կարող է ձևավորվել: Մենք կարող ենք ստեղծել անկախ էներգոհամակարգ: Հիմա, երբ ՄՀՀ-ն էներգախնայող լուսավորություն է ապահովում անգամ գիշերային ժամերին, և դա ի դեպ ակնահաճո է քաղաքի տարբեր հատվածներից, մենք կարող ենք այդ էլեկտրաէներգիան նաև վաճառել էներգոցանցերին: Խորհրդային տարիներին այնտեղ 400-ից ավելի հաստիք է եղել, այսօր հաստիքով 45 և պայմանագրային 30 աշխատակիցներ կան: Եթե կառույցն իր գործունեությունը ծավալի տարբեր դահլիճներում, ապա լրացուցիչ նոր աշխատատաեղեր կբացվեն:

-Եթե անգամ չհաղթեք, կշնորհավորե՞ք հաղթածին:

-Առաջիններից մեկը ես կլինեմ:

Զրույցը՝ Անահիտ Ավագյանի

Back to top button
Close