Նորություններ

Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվելու է. Գլխավոր դատախազ

Tert.am-ի փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի գործին և վերջինիս պաշտպանի հայտարարությանը, թե Գլխավոր դատախազը իջնում և ցուցարարներին անձամբ ասում է, որ համամիտ է իրենց տեսակետի հետ, դատախազը նշել է. «Շատ սխալ և անընդունելի մեկնաբանություն է, որովհետև գաղտնիք չէր՝ մեր կողմից բողոք ներկայացնելը մինչև իմ իջնելն էր հրապարակվելը: Դատախազությունը տվյալ իրավիճակում մեղադրանքի կողմ է հանդես գալիս, ինքն իր ունեցած հիմքերով ներկայացրել է բողոք, այնպես որ այստեղ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություն հայտնելու մասին խոսք լինել չի կարող: Դատախազը ինքն անձամբ արդեն այդ քննարկման մասնակից է և որոշել է, որ բողոքարկվելու է, այսինքն՝ անհիմն, անօրինական դատական ակտի հետ գործ ունենք»:

Անդրադառնալով մեղադրանքի լրացմանը՝ Արթուր Դավթյանը ասել է, որ քննությունն արդեն յոթ-ութ ամիս ընթանում է և քննության են առնվում բազմապիսի նոր դրվագներ, ուստի ակնհայտ է, որ այդ դրվագներից, որոնցով ձեռք կբերվեն բավարար ապացույցներ, մեղադրանքը լրացվելու է: «Ճնշող մեծամասնության դեպքերում քրեական գործերով սկզբնական և ավարտական փուլերում մեղադրանքները տարբերվում են»:

Մանրամասներն՝ այստեղ:

Back to top button
Close