Նորություններ

«Էսօր իմ զինվորի տոնն ա». Նիկոլ Փաշինյանի դուստրը եղբոր հետ լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում եղբոր հետ լուսանկար է հրապարակել եւ գրել.

 «Էսօր իմ զինվորի տոնն ա: Ու իմ բոլոր հայ զինվորների տոնն ա: Շնորհակալ ենք ձեզ, որ պաշտպանում եք մեր երկիրը, մշակույթը, գրերը, եկեղեցիները, կառույցները, պատմությունը, բնությունը, մեզ: Հույս ունեմ, ու համոզված եմ, որ կգա մի օր, երբ ծառայությունը կդառնա համեմատաբար ավելի հեշտ ու ծառայության ընթացքում մեր զինվորները կառնչվեն նվազագույն մարտահրավերների ու դժվարությունների: Սիրում եմ բոլորիդ, պարզապես իմացեք որ ամեն րոպե պատրաստ ենք ամեն ինչ թողնել ու միանալ ձեզ»:

Back to top button
Close