Նորություններ

«Այո, ես էլ եմ ստացել պարգևատրում». Զոհրաբ Մնացականյան

«Կառավարության օպտիմալացումը կառավարության ավելի ճկունության, արդյունավետության բարձրացումն է, և ես ամբողջովին համամիտ եմ դրա հետ և ամբողջովին կողմնակից եմ դրան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին:

Նախարարը հավելեց, որ վստահ է ու հավատացած, որ նախարարությունների օպտիմալացումը կկարողանա արդյունավետ կառավարման լավ օրինակ լինել:

«Նախարարությունների ավելի փոքր թիվը չի նշանակում, որ ինչ-որ գերակայություններ կորելու են, սա կազմակերպման խնդիրն է»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Խոսելով պարգևատրումների մասին՝ Մնացականյանը նշեց, որ հասկանալի էր այդ հարցի բարձրացումը հասարակության կողմից, դրա համար պետք էր ավելի զգուշավոր լինել:

«Այո, ես էլ եմ ստացել պարգևատրում, բայց ես ապրում եմ իմ կյանքով այնպես, ինչպես ապրել եմ»:

Back to top button
Close