Նորություններ

«Այս տարի հակառակորդի կողմից սպանված զինվորների շատ ցածր թիվ ենք ունեցել». Դավիթ Տոնոյան

«Գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀ Զինված ուժերում մեծածավալ աշխատանք է կատարվել»,- լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նրա խոսքով՝ այս տարի հակառակորդի կողմից սպանված զինվորների շատ ցածր թիվ ենք ունեցել. «Դա եղել է և՛ քաղաքական պայմանավորվածությունների, և՛ մեր Զինված ուժերի վարած հմուտ մարտավարության շնորհիվ»:

Նախարարի խոսքերով՝ աշխատում են բանակում բարձրացնել կարգապահությունը, կատարվում են զինվորների անվտանգությանը միտված գործողություններ, հատուկ ուշադրություն է դարձվում զինվորների միջանձնային հարաբերություններին, նաև հոգեբանական խնդիրներ ունեցող զիվորներին առավել լուրջ ուշադրություն է դարձվում:

Անդրադառնալով բանակում կատարված փոփոխություններին՝ նշեց, որ փոփոխություններ են կատարվել մարտական պատրաստության պահանջների մեջ, ավելի հավակնոտ պահանջներ են սահմանվել մարտական պարտաստության նկատմամբ:

Բարեփոխումներ են իրականացվել նաև իրային և բազմակողմանի ապահովման ոլորտում:

Back to top button
Close