Նորություններ

Արտակարգ դեպք Երևանում. Հյուսիսային պողոտայում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Աժ պատգամավորի ավտոմեքենան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում, անհայտ անձը կամ անձինք կոտրել են Mini cooper մակնիշի 33 QP 313 համարանիշի ավտոմեքենայի ապակին և վնասել ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է «Իմ քայլը» դաշինքից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, ով կատարվածի մասին տեղեկացել է: Թե ինչն է եղել մեքենան վնասելու պատճառը՝ պարզ կլինի հետաքննության արդյունքում:

f16d0c0f016d3ed02865239c47aa41ec b310dea933d3d383942cbc46abfca57a 9cf8f778cd17ea6a6d5542122e0c97ce 8a3765da41378d753e6393f8cb3de5c2

 shamshyan.com 

Back to top button