Նորություններ

Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել. Արման Բաբաջանյան

«Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել»,- այսօր լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին: Նրա խոսքով՝ այն, որ Մինասյանը լավագույն դեսպաններից էր, փաստում է և՛ Ցեղասպանության 100-ամյակի առիթով Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագը, և՛ Վատիկանի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև Հռոմի Պապի պատմական այցը Հայաստան:

«Իշխանությունները որոշել են, որ նա այլևս չպետք է շարունակի իր պաշտոնավարումը, հավանաբար ունեցել են հիմնավոր պատճառներ, որ նա այլևս չպետք է շարունակի: Հույս ունենք, որ նոր նշանակված դեսպանը կշարունակի այդ ավանդույթը, և Վատիկանի հետ ՀՀ հարաբերությունները դրական իմաստով կխորանան»,- ասաց Բաբաջանյանը:

Lragir.am

Back to top button