Նորություններ

ԱԺ-ում կրքերը թեժացել են. ԲՀԿ եւ ԼՀԿ պատգամավորներին Միրզոյանն առաջարկում է դուրս գալ եւ հարաբերությունները պարզել դրսում

ԱԺ-ում կրքերը թեժացել են: ԲՀԿ եւ ԼՀԿ պատգամավորները վիճաբանում են, խոսում բարձր ձայնով: Էդմոն Մարուքյանն առաջինը բարձրացավ տեղից, որից հետո ԲՀԿ մի քանի պատգամավորներ միանգամից ոտքի կանգնեցին: Մանե Թանդիլյանը եւ Նաիրա Զոհրաբյանը կողքից հանդարտեցնում էին  պատգամավորներին:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ  ԲՀԿ-ից Արման Աբովյանը «Լուսավոր Հայաստան»-ին մեղադրեց ԱԺ-ում ադրբեջանական պրոպագանդա տարածելու մեջ:

Նա հայտարարեց, որ ԼՀԿ-ից Արման Բաբաջանյանն  ԱԺ ամբիոնից ադրբեջանական թեզեր է քարոզում:

«Ի՞նչն է  ստիպում  ԼՀԿ պատգամավորին, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում, ես չհասկացա: Քրեածին բառը դուք օգտագործեցիք, դա պրոպագանդայի արդյունք է, մենք թույլ չենք տա, որ այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են այս երկրի համար, այս ամբիոնից սուտ տեղեկություն հնչի»,- ասաց Աբովյանը՝ նկատի ունենալով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին, ում իր ելույթի մեջ հիշել էր Բաբաջանյանը:

«Չեմ հասկանում՝ ինչն է ստիպում ադրբեջանական թեզերը հնչեցնել: Ի՞նչն է ձեզ ստիպում շարունակական զրպարտությունով զբաղվել»:

Երբ պատգամավորները սկսեցին իրար վրա գոռգոռալ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց տեղից չխոսել, պատգամավորին վայել պահվածք դրսեւորել եւ դրսում պարզել հարցերը.

«Եթե այդպիսի հարաբերություններ կան, պարզեք դահլիճից դուրս»,- հայտարարեց Միրզոյանը:

Տեսանյութը՝ tert.am-ի

Ավելին
Back to top button