Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող երրորդ դատավորին պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Այսօր՝ հունվարի 14-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռ. Քոչարյանի փաստաբանների խմբից Արամ Օրբելյանը։

Օրբելյանը, ներկայացնելով ինքնաբացարկի հիմքերը, հայտնել է, որ ինքը և իր ընտանիքը բավականին սերտ անձնական կապեր ունեն նախագահող դատավորի հետ:

Back to top button
Close