Խայտառակ դեպք Հայաստանի դիահերձարաններից մեկում. առնետները հոշոտել են հանգուցյալի դեմքը

Հունվարի 12-ին, Գեղարքունիքի մարզի Վազաշեն գյուղում հողին հանձնեցին նույն գյուղի բնակիչ, 84-ամյա Անիկ Խաչատրյանին: Թվում է, թե տեղի ունեցածը, որքան էլ ցավալի, բայց առանձնապես իր մեջ արտառոց բան չի պարունակում: Բայց այն, ինչ պատմեցին Անիկ Խաչատրյանի հարազատները, արտառոցից էլ մի բան դենն էր:Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հանգուցյալի ազգականներից մեկը պատմել է.
«Տատիս տարանք դիահերձարան, անընդհատ գնում էինք, բա պետք է 8-ից 12 ժամ մնա, մենք էլ եկանք, այդքան ժամ անցնելուց հետո՝ մի քիչ սպասեք, մի քիչ սպասեք: Հետո ավելի ուշ գնացինք, տեսնենք, ամբողջ դեմքը կռիսները կրծել են:
Ասում ենք՝ այս ի՞նչ է, ասում է, բա մենք ամեն ինչ կշտկենք, մի անհանգստացեք: Մենք մենակ, մեր հարազատի համար չենք ասում, այլ՝ առհասարակ: Այդ դիահերձարանում իսկական խառնաշփոթ է, անտեր վիճակ, ասես շունը տիրոջը չի ճանաչում, ամեն ինչ բարձիթողի վիճակում է, ով է պատասխանատու, չգիտենք:
Ուզում ենք, որ վերահսկողություն լինի, մենք մեր սրբությունն ենք տանում ընդեղ, թող աշխատողները ուշադիր լինեն: Առողջապահության նախարարություն ենք զանգել, ասում ենք. կռիսները սենց են արել, ասում են՝ իրանք կշտկեն, ուզում ենք նորմալ դիահերձարան, նորմալ աշխատողներ»: