Միջազգային

Թուրքիայում բժիշկը հետազոտության ժամանակ գաղտնի տեսանկարահանել է կանանց

Թուրքիայի Իզմիրի համալսարաններից մեկի բժշկական ֆակուլտետի կլինիկական օրդինատորը ժամանակ տեսանկարահանել է կրծքագեղձերի հետազոտություն անցնող տասնյակից ավել կանանց  և այդ տեսանյութերը տարածել համացանցում: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից:

Տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո հետազոտված կանանցից մեկը դիմել է ոստիկանություն: Կնոջ ցուցմունքում ասվում է. «Բուժզննման ընթացքում դուռը փակել էր: Ներսում ոչ ոք չկար: Տեսանյութը թաքնված տեսախցիկով է  նկարահանել»:

Ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված բժիշկը հայտնել է, որ կանանց տեսանկարահանել է, որպեսզի իր կոլեգաների հետ քննարկի հիվանդների խնդիրները:

Իզմիրի իրավապահ մարմինները խուզարկել են բժշկի տունը, աշխատավայրն ու ավտոմեքենան և առգրավել 3 կոշտ սկավառակ ու 2 հեռախոս:

Ավելին
Back to top button