Նորություններ

«Տուշոնկի փաստաբան». միջադեպ ցուցարարների և Մանվել Գրիգորյանի փաստաբանի միջև

Այսօր Վերաքննիչ դատարանում կայացավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին պիտի քննարկվեր Դատախազության բերած վերաքննիչ բողոքը՝ Առաջին ատյանի որոշման դեմ։ Վերջինիս որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվել էր 25 միլիոն դրամ գրավի դիմաց։ Դատարանի որոշմամբ դատական նիստը հետաձգվեց։

Ինչպես լրագրողներին ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ նիստի հետաձգման պատճառները տեխնիկական էին: Մանվել Գրիգորյանն այսօրվա նիստին ներկա չէր:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: 

factor.am

Ավելին
Back to top button