Նորություններ

«Սա ուղղորդված էր Հայաստանին իր տեղը ցույց տալու և եղբայրական Ադրբեջանի դիրքերը ամրացնելու համար». Նինա Կարապետյանցը՝ Կարագանդայի դեպքերի մասին

Վերլուծելով նախկինում տեղի ունեցած իրադարձությունները՝ ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ այս ցավալի միջադեպն օգտագործվում է Հայաստանի վրա որոշակի ճնշում գործադրելու համար»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքը հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Կարագանդայում տեղի ունեցած դեպքերին:

Ըստ բանախոսի՝ եթե այս դեպքից հետո Ղազախստանը ժամանակին արձագանքեր և հայտարարեր, որ սա ընդամենը անձանց միջև տեղի ունեցած իրադարձություն էր, այսպիսի լարում տեղի չէր ունենա:

«Սա ուղղորդված էր Հայաստանին իր տեղը ցույց տալու և եղբայրական Ադրբեջանի դիրքերը ամրացնելու համար»,- կարծում է Նինա Կարապետյանցը:

Մեր արձագանքն այս դեպքերին պետք է լիներ ժամանակին և տեղին, նշում է բանախոսն ու հավելում, որ մեր իշխանությունների երկարատև լռությունը չի կարող բացատրվել տոնական օրերով:

Ավելին
Back to top button