Նորություններ

Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել

Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մահացածը կին է, ով զուգահեռ այլ հիվանդություններ ևս ուներ:

Ինչ վերաբերում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքին՝ Վանյանը նշեց, որ երեխան վիրուսային վարակ ընդհանրապես չի ունեցել: «Բարդ անատոմիական հետազոտություններ կարվեն, և կպարզենք ինչն է եղել մահվան պատճառը»,-ասաց նա:

Ավելին
Back to top button