Նորություններ

ԵՊՀ-ի գործը գնալու է դատարան. Դ. Սանասարյան

«Ես խորհուրդ չեմ տալիս ներկա և անցյալ պաշտոնյաներին հետևել իր օրինակին և խոսել քաղաքական հետապնդման մասին: Սիմոնյանը կարծում է, որ հարցը վերաբերում է ՀՀԿ-ին իր անդամակցությանը: Անկախ նրանից, թե ով ինչ կուսակցություն է ներկայացնում, ՀՀԿ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը» կամ այլ կուսակցություններ, բոլորը պատասխան կտան օրենքով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Նրա խոսքերով՝ ԵՊՀ-ում ուսումնասիրվել են 2,5 միլիարդ դոլարի գնումները. ուսումնասիրվել է ծախսային մասը, եկամտի մասից՝ միայն վարձակալության մասով:

Դիտարկմանը, որ իրեն էլ պատրաստվում է դատի տալ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ իր բարի համբավն արատավորելու համար, Սանասարյանը պատասխանեց․ «Թող դատի տա ու վիճարկի ուսումնասիրությունների արդյունքները»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ դիմելու են համապատասխան իրավական գնահատականի պահանջով և դատի են տալու՝ «Վերահսկողական ծառայության և նրա ղեկավարի հայտարարություններից բխող հետևանքների պատճառով մեզ հասցված վնասները փոխհատուցելու, մեր բարի համբավը վերականգնելու համար»։

Ավելին
Back to top button